Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սա, որ հարցազրույց է տալիս, ցանկացած թեմայով, ուղղակի էքստազի մեջ է` իր պաշտոնից, փողերից, ապրելակերպից

Սա, որ հարցազրույց է տալիս, ցանկացած թեմայով, ուղղակի էքստազի մեջ է` իր պաշտոնից, փողերից, ապրելակերպից
04.07.2024 | 10:01

Հլը սրան նայեք մի հատ, սրա երջանիկ դեմքին նայեք, նստած ձևին ու հասարակ սպիտակ շապիկին, որն արժե մի քանի հարյուր եվրո: Կոնկրետ գինը կապ չունի։

ԱԺ նախագահ է, պետության հաշվին միլիոններ է ստանում, էդ միլիոնների հաշվին թռնում Իսպանիա` հանգստանալու ու հագնում է սպիտակ շապիկ։

ՈՒ մտովի հիշեք սրա անցյալը:

Հիշեցի՞ք:

Դե հիմա ինձ ասեք՝ իր ոտերի՞ն է` Արցախը մե՞րն էր թե՞ չէ:

Իր ոտերի՞ն է՝ Սյունիքը մե՞րն է, թե՞ թուրքական հորդաները պոկելու են՝ տանեն, իր ոտերի՞ն է՝ Երևանում կես միլիոն խառնազգի՝ թուրք, քուրդ, պակիստանցի ու ինչ ասես չեն ապրի․․․

Ո՛չ, էս մարդիկ մինչև «իշխանություն վերցնելը», ամսական 100 000 դրամ, 200 000 դրամ աշխատավարձ էին ստանում ու զզվում էին էս երկրից։ Հիմա արդեն միլիոններ են ստանում նույն երկրի հաշվից ու երկրից մուռ են հանում:

Սա, որ հարցազրույց է տալիս, ցանկացած թեմայով, դուք մի հատ աչքերի փայլը նայեք, սա ուղղակի էքստազի մեջ է` իր պաշտոնից, փողերից, ապրելակերպից:

Սրանք ինչ ուզում են ունեն, մնացած ու ամեն բան իրենց տանձին չի․․․

1000 զինվոր կզոհվի, թե 100 000, իրենց ի՞նչ:

Դա իրենց մտածելու բանն է՞․․․էսքանը:

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9148

Մեկնաբանություններ